-
17.12.2020|
23:40
Արցախը 5 մրդ դոլարով ծախելու վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աղմկահարույց հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը չի հերքում։ Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հաստատեց, որ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպում եղել է, բայց փակագծերը չբացեց, իսկ մեզ բավականին հետաքրքիր մանրամասն հայտնի դարձավ դարի այս գործարք-խայտառակությունից։
-
17.12.2020|
22:20
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:
-
17.12.2020|
16:14
ՄԻԵԴ-ը չորեքշաբթի որոշում է կայացրել «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» ընդհանուր խորագրով միջպետական հայցերի գործերով: Դատարանը հաստատել է միջանկյալ միջոցների կիրառման կարևորությունն այդ գործերի շրջանակներում և մերժել էչեղարկելու Ադրբեջանի կառավարության խնդրանքը:
-
17.12.2020|
16:03
Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ, նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրառման մեջ։
-
16.12.2020|
21:06
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ էլ հրթիռակոծել են մտածված՝ խախտելով պատերազմի վարման միջազգային կանոնները։
-
16.12.2020|
16:17
ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ:
-
16.12.2020|
16:10
Արդեն շուրջ երկու տարի շարունակ Հայաստանի իրավապահ համակարգը, ի դեմս քննչական մարմինների, դատախազության և դատական ատյանների, ակնհայտորեն ենթարկվելով գործադիր իշխանության հրահանգների, ապօրինի քրեական հետապնդումներ է իրականացնում «Սանիթեք ընկերությունների» խմբի և իր բաժնետերերի դեմ, որոնք հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ:
-
16.12.2020|
16:03
Հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ եմ հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ՝ հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
-
16.12.2020|
16:02
Վերաքննիչ դատարանը վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ հաղորդում է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
-
16.12.2020|
15:55
Հայտնի դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումից: Իշխանությունները լայն թափով սկսել են լծվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործին: